ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Դիմակների երթից» մեկ տարի անց

«Դիմակների երթից» մեկ տարի անց
05.11.2014 | 15:51

Մեկ տարի առաջ` հոկտեմբերի 31-ին, Ազատության հրապարակում, Գայ Ֆոքսի միջազգային օրվան նվիրված «Դիմակների երթը», որը նախաձեռնել էին Շանթ Հարությունյանն ու նրա համախոհները, նոյեմբերի 5-ին ավարտվեց նրանց ձերբակալությամբ: Շանթ Հարությունյանն այդ օրը նախաձեռնել էր հեղափոխություն կատարել ՀՀ-ում ՝ իր սկսած շարժումն անվանելով «Արժեքների հեղափոխություն»: Ոստիկանությունը նույն օրը բերման ենթարկեց Շանթ Հարությունյանին և նրա համախոհներին: Շանթ Հարությունյանին, Ավետիս Ավետիսյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Արմեն Հովհաննիսյանին, Վարդան Վարդանյանին, Միսակ Առաքելյանին, Ալբերտ Մարգարյանին, Անուշավան Գրիգորյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին, Վահե Մկրտչյանին, Հայկ Հարությունյանին, Տիգրան Պետրոսյանին, Ալեք Պողոսյանին և Սևակ Մնացականյանին առաջադրվեց մեղադրանք, նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Ալբերտ Մարգարյանն ու Մկրտիչ Հովհաննիսյանն արդարացվել են, իսկ մյուսները գտնվում են կալանքի տակ, նրանց նկատմամբ կիրառվել և շարունակում են կիրառվել հոգեբանական ճնշումներ:

Այս տարվա հոկտեմբերի 17-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց դատավճիռ, որով տուգանքից մինչև յոթ տարվա ազատազրկման դատապարտեց Շանթ Հարությունյանին և նրա համախոհներին: Այս ընթացքում քաղաքական հետապնդման է ենթարկվել նաև Շանթի անչափահաս որդին՝ Շահենը, ում դատարանը մեղավոր է ճանաչել՝ դատապարտելով ազատազրկման չորս տարի ժամկետով. միաժամանակ որոշվել է պայմանականորեն չկիրառել պատիժը՝ սահմանելով փորձաշրջան չորս տարի ժամկետով:
Հայտնի դեպքերից մեկ տարի անց Երևանում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրել էր քննարկում՝«Քաղաքացիական անհնազանդության իրավունք» թեմայով: Քննարկման ժամանակ ցուցադրվեց լրագրող Գայանե Առուստամյանի՝ Շանթ Հարությունյանի ակցիայի մասին պատմող «Շանթ» փաստավավերագրական ֆիլմը, որում ներկայացված էին ոչ միայն այդ օրվա իրադարձությունները, այլև դրանց հաջորդած քաղաքացիական ակցիաները:
Շանթ Հարությունյանի շահերի պաշտպան, փաստաբան Ինեսա Պետրոսյանը հիշեցրեց, որ իրենք դատավճիռը բողոքարկելու են ՀՀ վերաքննիչ դատարանում, և եթե սպառվեն ներպետական ատյաններում արդարացման հասնելու ռեսուրսները, դիմելու են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Այսօր, ավելի ուշ, Շանթ Հարությունյանի համախոհները նախաձեռնել են անցկացնել նաև այլ ակցիա:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 27441

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ